ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ
Նոր ջրակայուն սարքը դիաբետով հիվանդներին կօգնի խուսափել հիպոգլիկեմիայից. news.am
FreestyleLibre-ն նոր ջրակայուն սարք է, որը կարող է 1-ին տեսակի դիաբետով տառապող մարդկանց օգնել ժամանակին նկատել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազումը:
Սարքի սենսորն ամրացվում է ուսին եւ կարող է այդպես մնալ մինչեւ երկու շաբաթ: Այն յուրաքանչյուր 15 րոպեն մեկ չափում է արյան մեջ շաքարի մակարդակը եւ պահպանում է այդ տեղեկությունը: Վերջին 8 ժամվա ընթացքում սենսորի տվյալները կարելի է հաշվարկել հատուկ սարքի միջոցով, որը երեք ամիս շարունակ պահպանում է ստացված տվյալները:
Քանի որ սենսորն անջրաթափանց է, դրանով կարելի է լվացվել եւ լողալ, առանց վախենալու վնասել: Այն փոքր չափի է եւ աննկատ է հագուստի տակ. ի դեպ, հնարավոր է ցուցմունքներ վերցնել, առանց թեւքերը ծալելու:
Սարքը մշակողները` Karolinska University Hospital-ի գիտնականներն, այն փորձարկել են 239 չափահաս հիվանդի վրա, որոնք 1-ին տեսակի դիաբետով են տառապում: Մասնակիցների մի խումբը FreestyleLibre է օգտագործել, իսկ մյուսն արյան մեջ շաքարի վերահսկողության ավանդական սխեմա է կիրառել` գլյուկոմետրեր օգտագործելով: Հեղինակները ցույց են տվել, որ հիպոգլիկեմիայի հաճախությունը եւ տեւողությունը նրանց մոտ, ովքեր նոր սարքն են օգտագործել, նվազել է 38 տոկոսով (օրական 3,5 ժամից մինչեւ 2 ժամ):
Սարքն օգտագործելը եւ ցուցումներ վերցնելը հեշտ է եղել. այդ պատճառով FreestyleLibre օգտագործած մարդիկ ավելի հաճախ են չափել արյան մեջ շաքարի մակարդակը, քան նրանք, ովքեր գլյուկոմետրեր են օգտագործել (օրական համապատասխանաբար 15 եւ 6 անգամ):
Մշակողները հույս ունեն, որ նոր սենսորն այլընտրանք կդառնա արյան մեջ շաքարի չափման ավանդական մեթոդի համար եւ կօգնի էականորեն հեշտացնել 1-ին տեսակի դիաբետով հիվանդների կյանքը:
Կարդացեք նաև
Սույն թվականի մարտ ամսին «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել 32-ամյա տղամարդ՝ պարանոցի առաջային մակերեսի ուռուցքանման գոյացության կապակցությամբ...
«Նաիրի» ԲԿ էնդոկրինոլոգիական ծառայության էր դիմել 31 տարեկան տղամարդ, որի մոտ առկա էր արտահայտված մեծ չափերի հասնող վահանաձև գեղձ, որն առաջացնում էր պարանոցի անհամաչափություն...
Շատ հիվանդություններ զարգանում են տարբեր գենետիկ խանգարումների պատճառով: Եվ, ազդելով մեր գեների և նրանց կողմից կոդավորվող սպիտակուցների վրա, որոշ հիվանդությունների զարգացումը կարելի է կանխարգելել: Վերջերս Ցինցիննատի /ԱՄՆ/ մանկական...
Շաքարային դիաբետով հիվանդները ստիպված են պահպանել խիստ սննդակարգ և կանոնավոր կերպով արյան մեջ գլյուկոզայի քանակն իջեցնելու համար ինսուլինի ներարկումներ անել: Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողները գտել են գլյուկոզայի...
«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային խնդիրների բուժում և վիրահատություններ: Իրականացվում են դիաբետիկ անգիոպաթիաների հետևանքով...
Երիկամների հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ բարձր է շաքարախտի զարգացման ռիսկը: Այսպիսի եզրակացության են հանգել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում...
Կոպենհագենի Համալսարանի աշխատակիցները պարզել են, որ ցողունային բջիջները կարելի է հաջողությամբ վերածել ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների, որոնք ինսուլին են արտադրում: Այդ բջիջների պատվաստումը շաքարախտով հիվանդներին կդառնա բեկումնային նրանց բուժման մեջ...
Հիվանդը` 34 տ կին. ՈւԱԿ է ընդունվել վահանաձև գեղձի ձախ բլթի կիստա ախտորոշմամբ: Վահանաձև գեղձի ձախ բլթում հայտնաբերվել է 2,9×1,9×3,6սմ հեղուկային գոյացություն...
«Արմենիա» ՀԲԿ Երիկամային և բրոնխաթոքային բաժանմունքի վարիչ, բ.գ.թ, դոցենտ, նեֆրոլոգ Յասաման Մաթևոսյանը ներկայացրեց պրակտիկ գործունեության ընթացքում հանդիպած կլինիկական յուրօրինակ դեպք...
Ըստ մեր դիտարկման վիճակագրության, շաքարային դիաբետ ախտորոշվող պացիենտների մեծամասնությունը կլինիկա են դիմում արդեն բարդացված վիճակում: Անհրաժեշտ է առնվազն վեց ամիսը մեկ անգամ իրականացնել գլյուկոզայի հետազոտություն...
Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշ է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով: Հիվանդությունն ունի գենետիկ նախատրամադրվածություն, սակայն բժշկական հսկողության ներքո դիաբետով հիվանդ կնոջից կարող է ծնվել...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYoV1Xm4' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384